2018 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Զանգակատուն համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն տեղի կունենա: Հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Նշենք, որ համայնքի նախկին ղեկավար Էմին Սահակյանը հրաժարական տվեց այս տարի հունիսի 11-ին: Գյուղապետի հրաժարակին նախորդել էին բողոքի ակցիաներ: