Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն Էրդողանից պահանջում է ազատ արձակել Ավետարանչական եկեղեցու ամերիկացի հովվին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հնարավորինս շուտ ազատ արձակել ձերբակալված ամերիկացի քահանային:

Ավետարանչական եկեղեցու հովիվ Էնդրյու Բրանսոնը Թուրքիայում անազատության մեջ է գտնվում 2016 թվականի  հոկտեմբերից: Անկարան վերջինիս մեղադրում է Ֆեթուլահ Գյուլենի FETÖ կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Իր թվիթերյան գրառման մեջ Թրամփը Բրանսոնի ձերբակալությունը խայտառակություն է համարել՝ նշելով, որ Էրդողանը պետք է ինչ-որ բան անի և որքան հնարավոր է շուտ ազատ արձակի վերջինիս, քանի որ նա որևէ վատ բան չի արել և պետք է իր ընտանիքին:

 

Նույն շարքից