Հասարակություն Քաղաքականություն 

Արմավիրի մարզպետը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետին վերականգնել համայնքի բյուջեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանին վերականգնել համայնքի բյուջեն: Վերջինս խնդրել է գումարը վերադարձնելու հնարավորություն տալ, իսկ մարզպետ Գագիկ Միրիջանյանը պնդել է մինչև տարեվերջ պակասորդը վերականգնելու պահանջը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` քաղաքապետը բիզնեսների տեր է, սակայն հարկեր չի վճարում իր բիզնեսների, այդ թվում` սեփական հյութերի գործարանի համար: Նա հարկայինի հետ «լեզու է գտել» ոչ միայն այն պատճառով, որ նախկինում զբաղեցրել է Մեծամորի հարկայինի պետի պաշտոնը, այլև Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունում աշխատող եղբոր շնորհիվ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 93
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    95
    Shares

Related Articles