Հասարակություն 

ԱԱԾ-ն ստուգումներ չի իրականացրել Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում

ԱԱԾ-ն Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում ստուգումներ չի իրականացրել: Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ առաջիկայում նման ստուգումներ լինեն, Վանեցյանը նշեց, որ ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով, և անկախ մարդու պաշտոնից ու անունից, եթե ստույգ, օպերատիվ տեղեկություններ լինեն խախտումների մասին, քայլեր կձեռնարկվեն:

ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ մեկ անգամ հանդիպում է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ և կարճ զրույց ունեցել:

 

Նույն շարքից