Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Դա սադրանք է. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի հետ կապված միջադեպի մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ կապված ռուսական ռազմաբազայի հետ, հայտարարեց, որ դա անթույլատրելի միջադեպ է և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին և ընդդեմ Հայաստանի ինքնիշխանությանը. «Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի հարցը պարզաբանել»:

Վարչապետը նշեց, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ հույս հայտնելով, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի:

 

Նույն շարքից