Հասարակություն 

Կրակոցներ՝ մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են հուլիսի 18-ին Էրեբունի վարչական շրջանում հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ Արամ Բաբալյանն է, ով նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում եղել է մայրաքաղաքի գերեզմանատներից մեկում. որտեղ էլ նրա վրա կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ՝ 41-ամյա Ազատ Պետրոսյանը։

Մանրամասն՝  shamshyan.com

Նույն շարքից