Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը կարող է տեսանկարահանվել

analitik.am

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերդ Քոչարյանի հարցաքննությունը, որը պետք է տեղի ունենա ՀՔԾ-ում, կարող է տեսանկարահանվել: Այսօր՝ հուլիսի 19-ին, այս մասին հայտարարեց ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ հարցաքննության օր է նշանակված հուլիսի 26-ը և, եթե որում կայացվի որոշում այն տեսանկարահանել, վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե դրա որ մասն է հրապարակայնացվելու, բայց  հնարավոր է առհասարակ չհրապարակայնացվի:

ՀՔԾ պետքը խոսեց նաև նախկին ֆիննախ Գագիկ Խաչատրյանի դեմ ներկայացված դիմումի մասին՝ հայտարարելով, որ ինքը դեռևս չի ուսումնասիրել այն և, եթե չի սխալվում, ՀՔԾ-ում այդ կապակցությամբ դեռևս նյութեր չեն նախապատրաստվել:

 

Նույն շարքից