Առողջապահություն Հասարակություն 

Ինչ խախտումներ են հայտնաբերվել Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած ԲԿ-ում

analitik.am

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի ղեկավարած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում խախտումներ են հայտնաբերվել: Այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանը նշեց, որ խախտումների մասին նյութերն ուղարկվել են դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք կան քրեական գործի տարրեր. «Խախտումների հիմնական բնույթը չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են: Այսինքն հիվանդները չեն պառկել, բուժում չեն ստացել, սակայն պետությունից գումարներ են գանձվել: Միջանկյալով այս պահին մոտ 300 միլիոն դրամի նման դեպք ենք հայտնաբերել»:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ ստուգումներ են անցկացվում և անցկացվելու մյուս Բժշկական կենտրոններում ևս:

 

Նույն շարքից