Հասարակություն 

Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը որդի չունի. ՊԵԿ նախագահ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ ՊԵԿ-ում պաշտոն են տվել Ալրաղացի Լյովիկի քրոջ որդուն, ասաց, որ այդ ինֆորմացիան իրականության չի համապատասխանում:

Անանյանի խոսքերով, Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց վերջինս որդի չունի. «Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն»:

ՊԵԿ նախագահը խոսեց նաև վերոնշյալ հրապարակման այն պնդումների մասին, թե ՊԵԿ աշխատակիցները մտահոգություն են հայտնել տվյալ նշանակման մասով, քանի որ տվյալ պաշտոնյան պատրաստված չէ և կառուպցիոն ռիսկեր կան: Անանյանը նշեց, որ ծառայողական քննություն է նշանակել, որով կպարզվի աշխատկիցներն արդյո՞ք նման բան ասել են, թե՝ ոչ և արդյո՞ք տվյալ մարդուն հատուկ են վերոնշյալ բնորոշումները:

Խոսելով իր վարած կադրային քաղաքականության մասին, Անանյանն ասաց, որ պետք է գնահատել իր և իր կառույցի կատարած աշխատանքը, ոչ թե այն՝ արդյո՞ք ինքը լավ կադրային քաղաքականություն է վարում:

 

 

Նույն շարքից