Հասարակություն 

Որոշ դպրոցների հնարավոր է արգելվի նոր աշակերտներ ընդունել. Նախարար

analitik.am

Այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանին Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն նշանակելու մասին, ասաց, որ ինքը չի կարող մտահոգություն հայտնել այդ մասով, քանի որ այդ կերպ կմիջամտի բուհերի աշխատանքին:

Խոսելով դպրոցների լիցենզավորման մասին, նախարարն ասաց, որ դպրոցները փորձում են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել ունեցած հզորություններին, մասնաշենքերի հզորությունն են փորձում օգտագործել, սակայն դա կլինի ժամանակավոր լուծում:

Հարությունյանի խոսքերով, հաջորդ տարիներին, երբ կլինի էլեկտրոնային գրանցում, դպրոցները չեն կարողանա իրենց լիցենզիաներից ավել աշակերտներ ընդունել: Իսկ այն դպրոցները, որոնք այսօր թույլատրելիից ավել աշակերտներ ունեն, հաջորդ տարիներին կարող են զրկվել ընդունելությունից, մինչև աշակերտների թիվը կհամապատասխանի լիցենզիային:

 

Նույն շարքից