Հասարակություն 

12-ամյա դպրոցական կրթությունը լավ համակարգ է. ԿԳ նախարար

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կողմ է 12-ամյա դպրոցական կրթությանը: Այս մասին նախարարն ասաց այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո:

Դիտարկմանը, որ հասարակության մի մասը ցանկանում է, որ դպրոցներում վերադարձ լինի 10-ամյա կրթությանը, նախարար Հարությունյանն ասաց, որ այդ դեպքում հասարակության այդ մասը ստիպված կլինի ունենալ նոր կրթության և գիտության նախարար:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը կողմ է 12-ամյա կրթությանը և առաջիկա տարիների հասարակության այն հատվածին, որը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, կհամոզի, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է:

 

 

Նույն շարքից