Հասարակություն 

Քայլ արա, իջիր ներքև. Օսիպյանի բարեկամները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

analitik.am

Կառավարության մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել իրենց բարեկամին, ով գտնվում է կալանքի տակ: Հավաքված քաղաքացիներից մեկը հայտնեց, որ երիտասարդը, ում ազատության համար պայքարում են, առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ չեն հեռանալու, քանի դեռ իրենց հարցը չի լուծվել և Արթուր Օսիպյան անունով երիտասարդն ազատ չի արձակվել:

Քաղաքացիների խոսքերով, Փաշինյանը լավ մարդ է և կհասկանա իրենց:

Տվյալ երիտասարդը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման սպանության մասնակից լինելու համար, 8 տարի անց նրան ազատ են արձակել հիվանդության պատճառով, սակայն դատախազի պահանջով որոշումը բեկանվել է:

Քաղաքացիները վարչապետին կոչ են անում քայլ անել ու դուխով իջնել իրենց հետ հանդիպման:

 

Նույն շարքից