Գլխավոր Տնտեսություն 

Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել. Փաշինյան

analitik.am

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է չիրագործված, անավարտ տարբեր վարկային ծրագրերին: «Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, այսինքն՝ նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը շարունակում է վճարումներ իրականացնել: Այս իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հանձնարարել նախարարներին իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

Նույն շարքից