Հասարակություն 

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 19-ին, ժամը 13:17 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

  • 99
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    101
    Shares

Related Articles