Հասարակություն 

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է զիջել Յուրի Ջորկաեֆին

analitik.am

Օրեր առաջ հայ-ադրբեջական սահմանը հատած և ադրբեջանական կողմում պատանդ վերցված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի տունը սահմանից ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա է: Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նշեց, որ Ղազարյանն ունի առողջական խնդիրներ, մոլորվել է և պատահաբար անցել սահմանը:

Ինչ վերաբերում է իր՝ ՀՖՖ-ն ղեկավարելու մասին խոսակցություններին և FAF-ի այն հայտարարությանը, որ այդ պաշտոնում երկրպագուները ցանկանում են տեսնել միայն Յուրի Ջորկաեֆին, Վանեցյանը նշեց, որ պատրաստ է զիջել ֆրանսիահայ ֆուտբոլիստին:

Ամեն դեպքում Վանեցյանն ասաց, որ ինքը վերջնական որոշում չունի ֆեդերացիայի պաշտոնը ստանձնելու մասով և այդ պաշտոնում պատրաստ է առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները դեմ չլինեն:

 

 

Նույն շարքից