Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ապօրինի հարստացած պաշտոնյաների մասով նոր նյութեր կան:
Վանեցյանը հրաժարվեց անուններ տալ՝ միայն նշելով, որ այդ նյութերը բավականին մեծ ծավալների են և առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ կլինեն:
Ինչ վերաբերում է նրան, թե այդ բացահայտումները կրկի՞ն լինելու է ՀՀԿ-ի շրջանակներում, Վանեցյանը նշեց՝ ոչ միայն: