Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը զգուշացնում է լուրջ հետևանքների մասին

analitik.am

Ռուսաստանը համաչափ պատասխան է տալու ագրեսիվ քայլերին, որոնք ուղիղ սպառնալիք են երկրի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքերով, Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկել ցանկացողները պետք է մտածեն լուրջ հետևանքների մասին:

«Մեր գործընկերները, ովքեր ձգտում են լարվածության, ձգտում են Ուկրաինան և Վրաստանն ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում, պետք է մտածեն հնարավոր հետևանքների մասին»,-հայտարարել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքերով, Եվրոպայում անվտանգության և կայունության բանալին համագործակցության և վստահության վերականգնման մեջ է, իսկ ահա Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի բազաների հայտնվելը չի նպաստելու այդ կայունության հաստատմանը:

 

Նույն շարքից