Հասարակություն 

Հուլիսի 22-ին Երևանում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երևանցիների և զբոսաշրջիկների կողմից սիրված և սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը:

Արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի և մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանանց:

Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչև 19:00-ն Կարապի լիճ-Հյուսիսային պողոտա-Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետևեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր և այլն:

Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակցելու Երևանի ձմերուկի 6-րդ փառատոնին:

Երևանի քաղաքապետարանի և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից