Հասարակություն 

Աղետների ռիսկերի գնահատման աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը Հայաստանում

analitik.am

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 2) ծրագիրը նախատեսում է իր նպատակների շրջանակում աջակցություն տրամադրել գործընկեր երկրներին` կատարելագործելու իրենց ռիսկերի գնահատման ազգային մեթոդաբանությունը և պրակտիկան:

Աշխատանքները տարվում են ազգային մակարդակում, և Հայաստանում ստեղծվել է Աղետների ռիսկերի գնահատման (ԱՌԳ) միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ խնդրի կարգավորմանը միտված երկրորդական օրենսդրության մշակման նպատակով:

Ծրագրի շրջանակում հուլիսի 19-ին Երեւանում անցկացվել է Հայաստանի ԱՌԳ աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ծրագրի ազգային համակարգող՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Մուրադյանը:

Հայաստանում ԱՌԳ աշխատանքներում ներգրավված առանցքային կառույցների՝ ՀՀ ԱԻ արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների ու մշակույթի նախարարությունների, վիճակագրական և քաղաքաշինության կոմիտեների ներկայացուցիչները հրավիրվել էին ներկայացնելու ու քննարկելու Հայաստանում աղետների ռիսկի գնահատման ոլորտում ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ համաձայնեցնելու հաջորդ քայլերը, որոնք անհրաժեշտ են ոլորտի երկրորդական օրենսդրության մշակման համար:

Նույն շարքից