Քաղաքականություն 

Խաչատուր Քոքոբելյանը ԱՄՆ դեսպանի հետ խոսել է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին

analitik.am

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսի  և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը:

Հանդիպման ընթաքում քննարկվել են  Հայաստանում ստեղծված  նոր իրողությունների պայմաններում հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, առաջիկա արտահերթ ընտրություններին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Երկստեք կարևորվել է ՀՀ տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծման և առկա  մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, ՀՀ անվտանգության և Ղարաբաղի հիմնախնդրի հարցերի վերաբերյալ:

Նույն շարքից