Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը ցանկանում է նորից հանդիպել Պուտինի հետ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հանդիպմանը: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է թվիթերյան իր էջում:

Թրամփի խոսքերով, Հելսինկիում տեղի ունեցած հանդիպումը շատ հաջող է, չնայած լրատվամիջոցները փորձում են հակառակն ապացուցել.  «Ես սպասում եմ մեր երկրորդ հանդիպմանը, որպեսզի հնարավոր լինի սկսել իրագործել այն, ինչը քննարկել ենք հանդիպման ժամանակ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, Իսրայելի անվտանգությանը, միջուկային զենքի տարածման դեմ պայքարին, կիբերհարձակումներին, առևտրին, Ուկրաինային, Մերձավոր Արևելքում խաղաղությանը, Հյուսիսային Կորեային և այլն»:

ԱՄՆ ղեկավարի խոսքերով, քննարկված հարցերից մի քանիսը հեշտ լուծում ունեն, որոշները՝ բարդ, սակայն բոլորն էլ լուծելի են:

Նույն շարքից