Հասարակություն 

Քաղաքական գործիչներ, ովքեր անտեսում են էթիկայի ընդունված կանոնները

analitik.am

Ամենատարբեր երկրների քաղաքական գործիչները գտնվում են հանրության և ԶԼՄ-երի ուշադրության կենտրոնում, և նման իրավիճակում շատ դժվար է հետևողական լինել դիվանագիտական և պաշտոնական էթիկայի կանոններին: Հետևաբար, երբեմն զվարճալի միջադեպեր են տեղի ունենում նույնիսկ ամենահայտնի համաշխարհային քաղաքական գործիչների հետ:

Այսպես, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման երբեք չի հետևում ֆորմալ կանոններին և հաճախ է հայտնվում տարբեր անհարմար իրավիճակներում: Օրինակ 2012 թվականին, նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա այցելել է Վերջինիա նահանգ և չնայած այն հանգամանքին, որ եղանակը կտրուկ վատացել է, չի հետաձգել հանդիպումը և շարունակել է ելույթ ունենալ առանց անձրևանոցի: Արդյունքում, թրջված Օբաման զարմացրել է ոչ միայն հանդիսատեսին, այլ նաև լրատվամիջոցներին:

Իսկ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթելուց հետո շատ անսպասելիորեն իր բջջային հեռախոսահամարն է փոխանցել այլ երկրների որոշ ղեկավարների`ասելով, որ հարցերի դեպքում նրանք կարող են ուղղակի զանգահարել իրեն: Լրատվամիջոցներն այս դեպքն անմիջապես լուսաբանել են՝ նշելով, որ այն խախտում է դիվանագիտական կանոնները, ինչպես նաև մտահոգության առիթ է ԱՄՆ նախագահի բանակցությունների անվտանգության և գաղտնիության վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2008թվականին այցելել է Կոլորադոյի ռազմական ակադեմիա, որտեղ ելույթով դիմել է շրջանավարտներին: Բուշը ոչ միայն շնորհավորել է բոլորին, ովքեր այդ օրը ստացել են դիպլոմներ, այլ նաև յուրաքանչյուր շրջանավարտի անհատական մոտեցել և բարևել է։ Այնուհետև հեռախոսազրույց է ունեցել շրջանավարտներից մեկի ծնողների հետ։

Մի ուրիշ սկանդալային միջադեպ տեղի է ունեցել Լոնդոնում Կանադայի նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի և Ելիզավետա II- ի հետ հանդիպման ժամանակ։ Երբ թագուհին աստիճաններով իջնելիս է եղել Ջոնսթոնը բռնել է թագուհու ձեռքը, որպեսզի նա չընկնի: Լրատվամիջոցներն այս միջադեպի մասով շատ խիստ են արձագանքել՝ նշելով, որ թագուհուն դիպչել չի կարելի: Սակայն ինքը՝ Ջոնսթոնը, բացատրել է, որ եթե այդ պահին նա չլիներ, թագուհին կարող էր սայթակել և ընկնել:

Իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամենավառ ժամանակակից քաղաքական գործիչներից մեկն է: Հատկապես ուշագրավ է նրա ոճը. Կանադացի քաղաքական գործիչը խիստ կոստյումները և դասական կոշիկները համադրում է տարբեր գույնի և ձևի ուրախ կիսագուլպաների հետ:

Յանա Մարտիրոսյան

 

Նույն շարքից