Հասարակություն 

Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվել պաշտոնից

analitik.am

Այսօր՝ հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը։

Վ․Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ստեփան Նազարյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի պաշտոնից։

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արտակ Կարապետյանը։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից