Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Վթարի չեմ ենթարկվել, վայելում եմ երևանյան ամառը. Շուշան Պետրոսյան

analitik.am

Այսօր սոցցանցերում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե իբր ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել։

Analitik.am-ը կապ հաստատեց Շուշան Պետրոսյանի հետ, ով մեզ հայտնեց, որ ինքն առհասարակ չի հասկանում, թե ինչու են որոշ մարդիկ ժամանակ առ ժամանակ սուտ, կեղծ տեղեկություններ տարածում իր մասին. «Իհարկե, չկա նման բան, ես լավ եմ, վթարի չեմ ենթարկվել, ավելին՝ վայելում եմ երևանյան ամառը»,- նշեց Պետրոսյանը։

Նշենք նաև, որ սոցցանցերում տարածվում էր 2013-ի դեկտեմբերի նյութ։ 

Նույն շարքից