Հասարակություն 

«Ալֆա-Ֆարմ»-ը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. անգամ որպես օգնություն ստացված դեղեր կարելի է գտնել «Ալֆա-Ֆարմի» դեղատներում, այն էլ` բավական թանկ գնով: Օրինակ՝ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվող «Ադվիլ» դեղահաբերը կարելի է հայտնաբերել միայն վերոնշյալ դեղատների ցանցում:

Նշենք, որ երևանյան դեղատներում իբրև օգնություն ներկրվող դեղեր վաճառելն օրինաչափ է դարձել, իսկ ներկրողներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ թե՛ ներկրողները, թե՛ դեղատների սեփականատերերը ստվերային գործունեություն են ծավալում հենց վերևների գիտությամբ ու թողտվությամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից