Հասարակություն 

Թուրքիայում ձերբակալել են չեչեն պաշտոնյայի դստերը

analitik.am

Թուրքիայում հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում 5 մարդ է ձերբակալվել, այդ թվում Միգրացիոն դաշնային ծառայության Չեչնիայի վարչության պետի դստերը՝ Սեդա Դուդուրկաևային: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:

Նշվում է, որ ձերբակալվածների թվում են նաև Դուդուրկաևային ամուսնու՝ Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության հրամանատար Աբու Ումար Շիշանիի երկու որդիները:

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Ասա Դուդուրկաևին առաջարկել էր հրաժարականի դիմում ներկայացնել այն բողոքների պատճառով, որոնք կապված են եղել վերջինիս դստեր հետ:

Ավելի ուշ պարզվել է, որ Դուդուրկաևը փորձել է դստերը վերադարձնել Ռուսաստան, սակայն չի կարողացել:

 

Նույն շարքից