Հասարակություն 

Դեպի Հայաստան տուրերը թանկացել են

analitik.am

Туту.ру-ն, վերլուծելով ավիատոմսերի վաճառքը, պարզել է ռուսաստանցիների ամենասիրելի ուղղությունները՝ հանգստյան համար: Եռյակում հայտնվել են Ռուսաստանը, Թուրքիան, Հունաստանը: Չորրորդ հորիզոնականում հայտնվել է Կիպրոսը:

Նշվում է, որ հիմնականում զբոսաշրջիկները նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ մեկնելու համար պետք չէ նախօրոք վիզա ձեռք բերել:

Ընդհանուր առմամբ բոլոր  ուղղություններով  տուրերը թանկացել են: Օրինակ Հայաստանի մասով թանկացումն անցած տարվա հետ համեմատած կազմել է 62 տոկոս, ԱՄԷ-ի՝ 53 տոկոս, Չեխիայի՝ 46 տոկոս:

Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա ռուսաստանցի զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են 3 աստղանի հյուրանոցներ:

Նույն շարքից