Բարի օր Հասարակություն 

Խաղաղության վազք. Մարսելից Երևան Արա Խաչադուրյանի հետ

analitik.am

Հուլիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում կկազմակերպվի ընդունելություն Արա Խաչադուրյանի և խաղաղության վազքին միացած վազորդների համար:

Արա Խաչադուրյանն ապրիլի սկզբից Մարսելից վազքով հասել է Հայաստան՝ հաղթահարելով 5000 կմ տարածություն: Նա կեզրափակի իր խաղաղության մարաթոնը հուլիսի 21-ին  Երևանում:

Վազորդները և բոլոր ցանկացողները կարող են միանալ Արային Մարզահամերգային համալիրի դիմացից ժամը 10:00-ին և նրա հետ վազելով՝ ավարտին հասցնել այս խորհրդանշական երթը ժամը 11:00-ին Հանրապետության հրապարակում:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Նույն շարքից