Հասարակություն 

Հրդեհ` Դաշտ գյուղում

Հուլիսի 20-ին, ժամը 06:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:34-ին: Տուժածներ չկան:

Ննջասենյակներում (30 քմ) այրվել է 2 մահճակալ, կենցաղային իրեր, գույք և փայտյա հատակն ամբողջությամբ:

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
    105
    Shares

Related Articles