Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը զգուշացնում է Պուտինին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի իր գլխավոր թշնամին, եթե Հելսինկիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարվեն:

CNBC-ի հետ հարզարույցի ժամանակ Թրամփը նշել է, որ պայմանավորվածությունների չկատարման դեպքում ինքը Պուտինի համար այնպիսի թշնամի կլինի, որին վերջինս երբեք չի հանդիպել:

Թրամփը նաև հերթական անգամ նշել է, որ փորձում է Պուտինի հետ կարգավորել հարաբերությունները, ինչը դրական է, ոչ թե բացասական:

ԱՄՆ գործող նախագահը չի մոռացել նաև մեղադրել նախկին նախագահ Բարաք Օբամային՝ հայտարարելով, որ վերջինս Ռուսաստանի հետ հարաբերություններում շատ փափուկ է եղել:

Նույն շարքից