Հասարակություն 

Խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 20-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.40C (1980 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.00C (1969 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.90C

 

 

Նույն շարքից