Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Կա երեք խումբ. Վարչապետը՝ իր վարած կադրային քաղաքականության մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր վարած կադրային քաղաքականության մասին, հայտարարեց, որ այսօր կառավարման համակարգում ընդգրկված են 3 խումբ մարդիկ՝ նոր մարդիկ, հին մարդիկ և հին մարդիկ, ովքեր նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը:

Փաշինյանի խոսքերով, ստեղծվել է նոր իրավիճակ, որտեղ ադապտացիան անխուսափելի է։

Խոսելով կադրային քաղաքականության մասով իր խնդիրների մասին՝ վարչապետն ասաց, որ առաջին փուլում խնդիր է եղել ֆիքսել հեղափոխության անցնցում հաղթանակը, ինչն արվել է: Իսկ հիմա ադապտացիայի փուլն է, որի ընթացքում բոլոր երեք խմբերում էլ լինելու են մարդիկ, ովքեր կհարմարվեն, լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվի, ինչն անխուսափելի է, քանի որ Հայաստանում տեղի է ունեցել գործելաոճի, նպատակների, ազգային և պետական ամբիցիաների փոփոխություն:

Վարչապետի խոսքերով, ստեղծված իրավիճակը կանխատեսվել է շատ փոքր թվով մարդկանց կողմից, և հիմա պետք է ուղիներ փնտրել ազգային լավագույն ներուժը կառավարման համակագում ընդգրկելու համար:

 

Նույն շարքից