Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի քննադատությունների մասին

analitik.am

Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ռուսական կողմից այն քննադատությունների մասին, որոնք վերաբերում են Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությանը:

Վարչապետը նշեց, որ ինքը որևէ ֆորմատի մասնակցություն չի ունեցել, որն աննախադեպ լինի Հայաստանի արտաքին քաղաքականության համար. «Մենք չենք մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, մենք մասնակցել ենք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ գործունեություն իրականացնող երկրների համաժողովին: Հայաստանը մինչև թավշյա հեղափոխությունը ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ գործունեություն է իրականացրել Ավղանստանում, Կոսովոյում: Հիմա Հայաստանը շարունակում է իր գործունեությունը»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, Փաշինյանն ասաց, որ Հայաստանը Եվրամիության հետ մինչև թավշյա հեղափոխությունն ունեցել է հարաբերություններ, ստորագրել է Ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր, այն վավերացրել է ՀՀ ԱԺ-ի կողմից, և Հայաստանն ասել է, որ իր միջազգային պարտավորությունները կատարելու է. «Գուցե հիմա այցելություններն ու շփումներն ավելի մեծ ուշադրության կենտրոնում են, սակայն դրանք մեր հայտարարությունների շրջանակներում են»:

Նույն շարքից