Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն իր լիազորությունները չի կիսելու նախագահի հետ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վարչապետի լիազորությունների կրճատման մասին, այտարարեց, որ դա արվելու է. «Բայց ես ուզում եմ ասել հետևյալը: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի Ոստիկանության, Քննչական և այլ համակարգերի կայունությունը չխաթարվի: Առավել ևս ընդհանուր պետական կառավարման համակարգում բալանսավորմանը պետք է գնանք այնպես, որ պետական համակարգի կայունությունը չխաթարվի»

Վարչպետի խոսքերով, եթե բալանսավորումը մեկ օրում տեղի ունենա, կարող է լինել այնպես, որ պետական համակարգի կայունությունը չապահովվի, ինչի արդյունքում կլինեն շատ լուրջ խնդիրներ. «Ինչ վերաբերում է նախագահ և վարչապետի միջև բալանսավորման հարցին, ո՞վ է ասել, որ բալանսավորումը պետք է լինի նախագահի և վարչապետի միջև: Հիմա օրինակ գիտե՞ք, թե ով է Գերմանիայի նախագահը»:

Ստանալով դրական պատասխան՝ Փաշինյանը լրագրողին խորհուրդ տվեց մասնակցել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին, քանի որ շատերն այդ հարցի պատասխանը չգիտեն. «Խորհրդարանական կառավարման համակարգում նախագահն ունի արարողակարգային գործառույթներ: Բալանսավորումը պետք է տեղի ունենա կառավարության և ԱԺ-ի միջև, ոչ թե նախագահի և վարչապետի»:

Վարչապետը նաև նշեց, որ պետությունում չի կարող լինել երկու ղեկավար:

Նույն շարքից