Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան հակամարտության կարգավորման մասին

Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին՝ հայտարարեց, որ մեթոդական սխալ է արվում, երբ ՀՀ կառավարության ներկայացուցչին հարց է տրվում տարածքներ կարգավիճակի դիմաց լուծումն ընդունել է արդյո՞ք, թե՝ ոչ. «Որևէ մեկը հարց տվե՞լ է, այդ լուծումն Ադրբեջանի համար ընդունելի՞ է: Երբ խոսվում է փոխզիջումային տարբերակի մասին, նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, եթե Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան»:

Փաշինյանի խոսքերով, եթե Ադրբեջանի կողմից համապատասխան ազդակ լինի, մենք գուցե ազգովի քննարկենք, թե ինչ փոխզիջման կարող ենք գնալ. «Ես բացառում են ԼՂ հակամարտության այնպիսի լուծումը, որն ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար: Պետք է արձանագրել, որ Հայաստանում չի կարող այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը: Մենք ցույց ենք տվել, որ կայացնում ենք ազգային ու համազգային որոշումներ»:

Նույն շարքից