Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետը մանրամասներ է հայտնել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին

analitik.am

«ՀՀ առաջին նախագահն ասել էր, որ ինձ հետ քննարկելու որոշ հարցեր ունի: Ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն, մենք զրուցել ենք, սուրճ ենք խմել, քննարկել ենք Արցախի հարցը»,-այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին:

Փաշինյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանը փորձել է իրեն տալ տեղեկություններ, որոնք, նրա կարծիքով, հնարավոր է իրեն հայտնի չեն եղել. «Օգտակար զրույց է եղել: Բայց պետք է ասեմ, որ նա ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չեն եղել»:

Վարչապետը նաև հայտնեց, որ արցախյան հարցի մասին քննարկումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ով տեղեկություններ է տվել. «Չեմ բացառում, որ նման հանդիպում էլի կլինի»:

Փաշինյանի խոսքերով, ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել:

Նույն շարքից