Հայաստան Քաղաքականություն 

Անձամբ չեմ հորդորել Տարոն Մարգարյանին հեռանալ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի հորդորել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրաժարական ներկայացնել: Այս մասին Փաշինյանը հայտարարեց այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է լինելու ԵԼՔ-ի թեկնածուն Երևանի քաղաքապետի ընտրություններում, Փաշինյանը նշեց, որ այդ մասով քննարկումներ կան ու մամուլն էլ խոսում է հնարավոր թեկնածուների մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ավագանու նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր քաղաքապետ, տապալվեց, ինչից հետո պարզ դարձավ, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու:

Նույն շարքից