Հասարակություն 

Ինձ ասել են, որ Գյումրիում տնակների առուվաճառք կա. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով աղետի գոտու ու մասնավորապես Գյումրու մասին, նշեց, որ հիմա պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ու ինչ է տեղի ունենում հիմա. «Երբ խոսվում է Գյումրիում նոր բնակարանաշինության մասին, լինում են մասնագետներ, որոնք հայտարարում են, որ դա լուրջ խնդիր է, քանի որ այսօր Գյումրիում բազմաթիվ դատարակ բնակարաններ կան և կան վաճառվող բնակարաններ, հետևաբար, եթե նորերը կառուցվեն, Գյումրիի անշարժ գույքի շուկան կարող է փլուզվել: Սա իրավիճակ է, որ պետք է լրջորեն հասկանալ»:

Փաշինյանի խոսքերով, իրեն ասել են, որ Գյումրիում տնակների առուվաճառքի երևույթ կա: Այսինքն, որևէ մեկը, ով բնակարան է ստանում, իր տնակը վաճառում է հարակից գյուղի բնակիչներից մեկին, ով գալիս ու ապրում է այնտեղ. «Պետք է հասկանալ, թե ովքեր են տնակներում ապրողները: Եթե կան նման երևույթներ, պետք է հասկանալ, թե ինչ մոտեցում ենք ցուցաբերելու»:

Նույն շարքից