Քաղաքականություն 

Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է պատերազմի վերսկսում թույլ տալ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ռուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե ինքը չի կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում. «Ես չեմ կարող նույնիսկ հավատալ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որևէ գործողության, սադրանքի գնալ առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության: Հետևաբար մենք պետք է պայմանագրային փոխադարձ պարտականությունների նկատմամբ լինենք նախանձախնդիր և անկեղծ»:

Փաշինյանը հիշեցրեց, որ Մոսկվա կատարած այցից հետո հայտարարել է՝ հարաբերությունները պետք է լինեն առանց մութ անկյունների. «Մենք բաց և անկեղծ հարաբերություններ ենք վարում և Ռուսաստանի, և ԵՄ-ի, և ԱՄՆ-ի, և ՆԱՏՕ-ի, և բոլորի հետ: Մեր որևէ հարաբերության մեջ մեր որևէ գործընկերոջ նկատմամբ դավադրություն չկա և չի կարող լինել: Ամեն ինչ պետք է լինի բաց և թափանցիկ»:

Նույն շարքից