Միջազգային Քաղաքականություն 

Անգելա Մերկելի խորհուրդը՝ Թրամփին և Պուտինին

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կողջունի ցանկացած հանդիպում, որը տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև:

Մերկելի խոսքերով, երկու երկրների նախագահների հանդիպումները պետք է պարբերական բնույթ կրեն ու սովորական երևույթ դառնան: Գերմանիայի կանցլերի կարծիքով, եթե Պուտինն ու Թրամփը խոսում են իրար հետ, դա լավ է:

Գերմանական կառավարության ղեկավարը նաև հիշեցրել է, որ 2015 թվականից հետո ՌԴ նախագահն ԱՄՆ-ում չի եղել, ինչը նորմալ չէ:

Նույն շարքից