Քաղաքականություն 

Վարչապետը հաստատեց, որ մեկնելու է ԱՄՆ, բայց պարզ չի, թե ինչ այց է դա լինելու

analitik.am

Սեպտեմբերին ԱՄՆ այց կազմակերպելու ծրագիր կա: Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա լինելու է ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի շրջանակներում:

Վարչապետի խոսքերով, դեռ հայտնի չէ՝ դա լինելու է պաշտոնական այց ԱՄՆ, թե՝ ոչ. «Նույնիսկ այդ այցի ժամանակացույցը հիմա շատ հստակ չէ, բայց այդ ընթացքում նախատեսում ենք հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ»:

Ավելի վաղ վարչապետի՝ ԱՄՆ մեկնելու մասին Ամերիկայի Ձայնի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Նույն շարքից