Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների ժամկետների մասին

analitik.am

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունենալու 11 ամսվա ընթացքում: Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների ժամկետների մասին:

Վարչապետի խոսքերով, դա կախված է բազմաթիվ հանգամանքներից, սակայն ամենաուշ ժամկետը հաջորդ տարի մայիս ամիսն է:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է Քաղաքացիական պայմանագիրը մասնակցելու ընտրություններին՝ ԵԼՔ դաշինքով, թե՝ միայնակ, վարչապետը հայտարարեց, որ այդ հարցի լուծումը դեռ չկա:

 

Նույն շարքից