Միջազգային Քաղաքականություն 

Բայց մի րոպե. Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Գերմանիային

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատատությունների տարափ է ուղղել Գերմանիայի ուղղությամբ՝ խոսելով Հյուսիսային հոսք 2-ի մասով գերմանական իշխանությունների վերաբերմունքի մասին՝ հայտարարելով, որ Բեռլինը հսկայական գումարներ է վճարում ռուսական գազի համար՝ միևնույն ժամանակ ԱՄՆ-ին խնդրելով պաշտպանել իրեն Ռուսաստանից:

«Նրանք Ռուսաստանից բնական գազ են վերցնում և էներգոռեսուրսներ, վճարում են միլիարդավոր դոլարներ: Բայց մի րոպե, մենք պետք է պաշտպանենք ձեզ Ռուսաստանից, իսկ դուք այդ երկրին միլիարդներ եք վճարում: Ի՞նչ է այստեղ կատարվում»,-հայտարարել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցի ժամանակ:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը կոշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ՝ հիշեցնելով պատժամիջոցների և արտաքսված դիվանագետների մասին:

 

Նույն շարքից