Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը քաղաքական բովանդակություն է տեսնում ռուս պրանկերների քայլի մեջ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ռուսաստանցի պրանկերներ Վովանի և Լեքսուսի մասին, ովքեր օրեր առաջ զանգահարել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին և իր անունից վերջինիս հրավիրել Հայաստան խորոված ուտելու:

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այդ քայլի մեջ բացի հումորից կա նաև քաղաքական բովանդակություն: ՀՀ վարչապետի խոսքերով, պրանկերները ցանկացել են իմանալ, թե որքանով է ԵՄ-ն մասնակից եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, իմացել են և ավարտել խոսակցությունը:

Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ ԵՄ-ին հայկական կողմը դիվանագիտական ուղիներով հայտնել է, որ զանգահարողն ինքը չի եղել:

 

Նույն շարքից