Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը որոշել է կարգավորել Եվրոպայի հետ հարաբերությունները

analitik.am

Թուրքիան և Նիդերլանդները պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները: Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Hürriyet Daily News-ը:

Նշվում է, որ Նիդերլանդների և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ստեֆ Բլոկը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել՝ պայմանավորվելով դեսպաններին կրկին ուղարկել համապատասխանաբար Անկարա և Հաագա:

Արտգործնախարարները նաև համաձայնություն են ձեռք բերել,  որի համաձայն Բլոկն այս տարվա երկրորդ կեսին կմեկնի Թուրքիա:

Երկու երկրների հարաբերությունները լարվեցին անցած տարի աշնանը, երբ Նիդերլանդների իշխանությունները թուրք պաշտոնյաներին արգելեցին քարոզարշավ իրականացնել երկրի տարածքում, որի նպատակն էր հանրաքվեից առաջ Էրդողանին աջակցելը:

 

 

Նույն շարքից