Հասարակություն 

Նախկին պատգամավորը 25-27 վագր է պահում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում։ Ավելին՝ նաև բուծում է և գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել։

Մեզ հետ զրույցում նա նախ զայրացավ հարցից, պահանջեց չձայնագրել խոսքը, հետո խոստովանեց, որ ժամանակին 2 վագր է բերել դրսից, որոնք ձագեր են ունեցել, հիմա 25 թե 27 վագր ունի։ «Փաստորեն, վագրե՞ր եք բուծում»,- հարցրինք մենք։ «Չէ, ես վագրեր չեմ բուծում, բուծելն էն է, որ վագրերին վաճառում ես։ Ես հո կոլխոզ չե՞մ, որ վագր բուծելով զբաղվեմ։ Ես որ վագրերին նայում եմ, հանգստանում եմ, առօրյա անցուդարձից կտրվում եմ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից