Գլխավոր Քաղաքականություն 

Փարիզը ԼՂ հարցով հայտարարություն է տարածել Մակրոն-Ալիև հանդիպումից հետո

analitik.am

Ֆրանսիան շարունակելու է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ տարածաշրջանի ժողովուրդների հետաքրքրությունների շրջանակներում: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ, որը տարածվել է Փարիզում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո:

Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահները կարծիքներ են փոխանակել հակամարտության կարգավորման մասով, իսկ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հատուկ պատասխանատվություն ունի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու գործում:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ շարունակելու է աշխատել բանակցությունների միջոցով հակամարտության լուծումը գտնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակցությունները միակ տարբերակն են հարցը կարգավորելու և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար:

Բացի դրանից, Փարիզը ողջունել է հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ շարունակելու է ուշադիր հետևել իրավիճակին՝ քայլեր նախաձեռնելով բանակցային գործընթացում առաջընթացի համար:

 

Նույն շարքից