Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ շոկի մեջ

analitik.am

Կոռուպցիայի ծավալների մասին ամենօրյա տեղեկությունները շոկի մեջ են գցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին վարչապետը հայտարարեց երեկ՝  հուլիսի 20-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Իր խոսքում Փաշինյանը նշեց, որ մինչև վարչապետ լինելն ինքն ամենաշատն է քննադատել կոռուպցիան, սակայն նույնիսկ ինքը չի կարողացել պատկերացնել դրա իրական ծավալները, ինչը բոլորի երևակայությունից անդին է:

Վարչապետի պնդմամբ, կոռուպցիայի մասին իր նույնիսկ ամենասուր քննադատությունները շատ փոքր են դրա իրական ծավալների հետ համեմատած:

Փաշինյանը հայտարարեց, որ ամեն օր իրեն նոր թվեր են ներկայացնում, և երբեմն ինքն այլևս չի դիմանում և որոշում է կայացնում այդ օրն այլևս չլսել դրանց մասին՝ նախընտրելով մնացած ինֆորմացիան իմանալ ավելի ուշ:

ՀՀ վարչապետը նաև ընդգծեց, որ իրավապահ մարմիններն ամենօրյա ռեժիմով շարունակում են կոռուպցիան բացահայտելով:

 

 

Նույն շարքից