Հասարակություն 

Ամերիկյան հատուկ ծառայությունները ստուգել են Թրամփին Պուտինի նվիրած գնդակը

analitik.am

Ամերիկյան հատուկ ծառայությունները ստուգել են Հելսինկիում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրած գնդակը: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Նշվում է, որ դա ստանդարտ գործընթաց է, որը կատարվում է բոլոր նվերների մասով, որոնք ստանում է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ նվերը ստանալուց հետո Թրամփն այն հանձնել էր կնոջը՝ հայտարարելով, որ ավելի ուշ գնդակը բաժին է հասնելու որդուն՝ Բարոնին:

 

Նույն շարքից