Հասարակություն 

Մեքսիկայում մեկ օրում 3 պաշտոնյա են սպանել

analitik.am

Մեքսիկայում սպանել են Բուենավիստայի քաղաքապետին: Ինչպես հայտնում է Excelsior-ը, Էլիսեո Դելգադոն անհայտ անձի կողմից գնդակահարվել է հենց քաղաքապետարանի մուտքի մոտ: Սպանված քաղաքապետը երկրի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կոալիցիայի անդամ էր:

Հավելենք, որ Դելգադոյից բացի միայն ուրբաթ օրը Մեքսիկայում սպանել են ևս երկու պաշտոնյայի: Ավելի վաղ սպանություններ էին տեղի ունեցել Տլակեպակե քաղաքում և Սան-Միգել-Չիմալապասում:

 

Նույն շարքից